Շառլ Ազնավուրը կմասնակցի Ժնևի Գրքի միջազգային տոնավաճառի բացմանը

Շառլ Ազնավուրը կմասնակցի Ժնևի Գրքի միջազգային տոնավաճառի բացմանը

PanARMENIAN.Net - Ժնևի Գրքի և մամուլի միջազգային տոնավաճառի բացմանը կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ինչպես Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ցուցահանդեսը բացվելու է ապրիլի 29-ին, որի բացմանը ներկա է գտնվելու Ժնևի քաղաքապետ Սանդրին Սալերնոն: Հայաստանը այս տարի ցուցահանդեսին մասնակցելու է հատուկ հյուրի կարգավիճակով:

1000 քմ տարածքում ներկայացվելու է ալբոմային, թարգմանական, հանրագիտարանային գրականություն, մամուլ և այլ բնույթի նյութեր, ինչպես նաև «Հայ հնատիպ գիրք», «Հայաստանի 12 մայրաքաղաքները ցուցահանդեսները և նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» շարքը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա 25 շնորհանդես և 8 թեմատիկ կլոր սեղան: Ծրագիրն իրականացվում է «Թոփալյան» հիմնադրամի և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---