Ոչ պաշտոնական աղբյուրներ. Ադրբեջանն արժանի հակահարված է ստացել 3 հայ զինվորների մահվան համար

Ոչ պաշտոնական աղբյուրներ. Ադրբեջանն արժանի հակահարված է ստացել 3 հայ զինվորների մահվան համար

PanARMENIAN.Net - Ըստ ոչ պաշտոնական տվյալների, հայկական կողմը համարժեք պատասխան է տվել Ադրբեջանին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում երեք հայ զինծառայողների սպանության համար: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում սպանվել է 3 ադրբեջանցի զինծառայող:

Ռազմական հոգեբանը, հղում անելով հավաստի աղբյուրների վրա, հայտարրել է նաև, որ տարեսկզբից ի վեր 51 ադրբեջանցի զինվոր է սպանվել:

Ապրիլի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից):

Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---