Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ կվերադառնան Արձանագրություններին

Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ կվերադառնան Արձանագրություններին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: «Մեզ համար կարևոր է, որպեսզի երկու պետությունները, որոնց հետ ունենք բարեկամական հարաբերություններ, դուրս գան այդ արհեստական իրավիճակից: Այսպիսի իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Շուտով Թուրքիայում ընտրություններ կլինեն, և չեմ կարծում, որ ընտրություններից առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժ կլինի, բայց հուսով եմ, որ դրանցից հետո կլինի: Եթե դա հեշտ խնդիր լիներ, ապա այն լուծված կլիներ»,- ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Արձանագրությունների ստորագրումն առաջընթացի կարևոր քայլ էր` հույս հայտնելով, որ կողմերը դրանց դեռ կվերադառնան:

Բրայան Ֆոլի հետ հարցազրույցի տեքստն ամբողջությամբ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---