Մայիսի 1-ի երեկոյան Yahoo Search-ում գրանցվել է «Օսամա բեն Լադեն»-ի 100% որոնում

Մայիսի 1-ի երեկոյան Yahoo Search-ում գրանցվել է  «Օսամա բեն Լադեն»-ի 100% որոնում

PanARMENIAN.Net - Yahoo-ի որոնումների բլոգը գրում է, որ մայիսի 1-ին որոնումներում գրանցվել է «Օսամա բեն Լադենի» մոտ 100% որոնում։

Ինչպես գրում է բլոգը, մեծ քանակություն են կազմել նաև «ԱՄՆ դրոշ», «սեպտեմբերի 11», «հայրենասիրական երգեր» որոնումները։

Ամեն 5 որոնողից 1-ը որոնում էր «Օսամա բեն Լադեն»։ Այդ որոնողներից շատերը դեռահասներ են ըստ Yahoo-ի։ Ինչպես գրում է Yahoo-ն, անչափահասները տեղյակ չեն, թե ով է բեն Լադենը։ Ամենաշատ որոնված հարցերը եղել են հետևյալները՝ ո՞վ է Օսամա բեն Լադենը, մահացա՞ծ է Օսամա բեն Լադենը, ինչպե՞ս է մահացել Օսամա բեն Լադենը, ո՞վ է սպանել Օսամա բեն Լադենին, որտե՞ղ է ծնվել Օսամա բեն Լադենը, ո՞ղջ է թե մահացած Օսամա բեն Լադենը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---