Քաղաքագետ. Ադրբեջանն «Ալ-Քաեդայի» բունն է Հարավային Կովկասում 4 մայիսի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից Ադրբեջանն ոչնչով չի զիջում «Ալ-Քաեդային»: 1988թ. ի վեր Ադրբեջանը պետական ահաբեկչություն է իրականացնում Հարավային Կովկասում, որի արդյունքում վերջերս ղարաբաղա-ադրբեջանական ԶՈւ շփման գծում սպանվեց ևս երեք հայ զինծառայող: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Ադրբեջանը «Ալ-Քաեդայի» բունն է Հարավային Կովկասում: Մենք գործ ունենք մի պետության հետ, որն ոչնչով չի զիջում «Ալ-Քաեդա» ահաբեկչական կազմակերպությանը»,-ասել է քաղաքագետը: Ըստ Շաքարյանցի, հայկական կողմերն իրավունք ունեն հայտարարել բանակցությունների կասեցման մասին, պայման դնելով ԵԱՀԿ ՄԽ առջև, որպեսզի նրանք զերծ պահեն Ալիևին սադրիչ քայլերից: Արդյո՞ք ժամանակը չէ, որ միջնորդները զբաղվեն ահաբեկչական Ադրբեջանով, պարզաբանեն նրան, թեկուզ ուժի կիրառման միջոցով, որ եթե Բաքուն նույն ոգով շարունակի, ապա հայկական կողմը կարող է գործել 1994թ. սկզբունքով՝ մեկ հայ զոհի դիմաց պատասխանելով Ադրբեջանին 10 սպանվածով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |