Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հարավային Ամերիկա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հարավային Ամերիկա

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Հարավային Ամերիկա:

Նորին Սրբությանն ուղեկցում են ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը և Մայր Աթոռի բարերար Ջեյմս Գալուստյանը:

Վեհափառ Հայրապետը մայիսի 6-ից 10-ը Հովվապետական այց կկատարի Բրազիլիայի հայոց թեմ, մայիսի 10-ից 12-ը` Ուրուգվայի հայոց թեմ, մայիսի 12-ից 21-ը` Արգենտինայի հայոց թեմ: Մայիսի 21-25-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաև Չիլիի և Վենեսուելայի հայկական համայնքները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---