Աննա Մնացականյան. Գործատուները խուսափում են որբերին աշխատանք տրամադրելուց

Աննա Մնացականյան. Գործատուները խուսափում են որբերին աշխատանք տրամադրելուց

PanARMENIAN.Net - Գործատուները խուսափում են մանկատան շրջանավարտներին աշխատանք տրամադրելուց: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Երևանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը: «Գործատուների մոտ կան վաղուց ստեղծված կարծրատիպեր, որ որբ երեխան գող ու ավազակ է, և վախենում են գործ առաջարկելուց: Եթե առաջ մենք դեմ էինք, որ մանկատան շրջանավարտը թաքցնի իր ինքնությունը, ապա այժմ մենք դրան կողմ ենք», -ասել է Մնացականյանը: Նա նաև հավելել է, որ այդ կարծրատիպերը պայմանավորված են նաև հեռուստատեսությամբ ցուցադրվող զանազան սերիալներով, որոնք ցույց չեն տալիս հայ մանկատան շրջանավարտների իսկական էությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---