«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի դպրոցականների առաջնության չեմպիոնը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի դպրոցականների առաջնության չեմպիոնը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին «Արմադա» թիմը հաղթեց դպրոցական թիմերի առաջնությունում, ինչի արդյունքում կներկայացնի Հայաստանը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությանը:«ԱրմենՏել» ընկերությունը դարձել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի դպրոցականների առաջնության չեմպիոն «Արմադա» թիմի կորպորատիվ հովանավոր:

«ԱրմենՏել» ընկերությունը մեծ նշանակություն է տալիս տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագրերին: Մենք մշտապես սատարում ենք ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներ` այդ թվում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի անցկացմանը: Վստահ եմ, որ հայ դպրոցականների թիմը պատվով կներկայացնի մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ինտելեկտուալ խաղերի անցկացման գործում «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցությունը բարի ավանդույթ է դարձել: Ընկերության աջակցության շնորհիվ, մանկական լիգան հասել է որակապես նոր մակարդակի, և այսօր մեր մանկական թիմերը կարող են հաջողությամբ մասնակցել միջազգային մրցույթներին», - ասաց «Արմադա» թիմի մարզիչ Նատալյա Մանուսաջյանը:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ս.թ. մայիսի 14-15 Գոմել քաղաքում (Բելառուսի Հանրապետություն): Առաջնությանը մասնակցում են տասնյակ թիմեր` տարբեր երկրների առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---