Եվրամիությունը պետք է վերջիվերջո հասկանա Թուրքիայի պոտենցիալը, կարծում է թուրք պետնախարարը

Եվրամիությունը պետք է վերջիվերջո հասկանա Թուրքիայի պոտենցիալը, կարծում է թուրք պետնախարարը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը վերջիվերջո պետք է հասկանա Թուրքիայի պոտենցիալը: Այդ մասին հայտարարել է պետնախարար, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու գլխավոր բանակից Էղեմեն Բաղիշը Նևշեհիրում Եվրոպայի օրը տոնելու առթիվ ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանա:

«ԵՄ կողմից առաջարկված և Թուրքիայի կողմից անցկացվող բարեփոխումները նպաստել են երկրի զգալի առաջընթացին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, տրանսպորտը, արդարադատությունը և անվտանգությունը: Մենք կանգ չենք առնելու, մենք շարունակելու ենք մեր ուղին: Թուրքիան բարեփոխումներ է իրականացնում ոչ թե Եվրամիության, այլ իր համար»,- ասել է պետնախարարը:

Ինչ վերաբերվում է հունիսի 12-ի ընտրություններին, ապա, Բաղիշի խոսքերով, Թուրքիան նոր սահմանադրություն է պատաստում, որում հաշվի են առնվելու երկրի բնակիչների բոլոր խնդիրները, և այդպիսով ԵՄ ճանապարհին արգելքները հաղթահարվելու են, հաղորդում է Anatolian News Agency-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---