Հայաստանի նախագահը հուսով է, որ հակառակորդին լռեցնելու կարիք այլևս չի լինի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ինչպես հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը, ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը և կերտելու էր նոր Հայաստան: Հայության համար երկրորդ աշխարահամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին՝ ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, և՛ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, և՛ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ պսակեցին իրենց անունը: 1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ: Այսօր և մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի և բարբարոսության նկատմամբ: Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն և որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրև բարոյական և քաղաքական լիցք: Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք և, եթե հարկ լինի, այսուհետ և՛ս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների և ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլևս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է և նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիք սերնդի, որ վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը և շարունակելու է կերտել նոր` ավելի լավ Հայաստան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |