10 մայիսի 2011 - 12:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյանը Վիլֆրեդ Մարտենսին ասել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է գնահատական ստանան

Մայիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միությունփոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյանգործընկերության ծրագրին առնչվող հարցեր:Էդվարդ Նալբանդյանն ու Վիլֆրիդ Մարտենսը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրիկարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում նա նշեց,որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքներին եւ սադրիչգործողություններին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ