Կիրո Մանոյան. Թուրքերն ու ադրբեջանցիները միշտ և ամեն տեղ միասնական ճակատով են գործելու ընդդեմ Հայաստանի10 մայիսի 2011 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքերն ու ադրբեջանցիները միշտ և ամեն տեղ միասնական ճակատով են գործել հակահայկական քաղաքականություն տարածելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հայ Դատի» և ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: «Հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները համատեղ պայքարելու են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման դեմ, ևս մեկ անգամ հաստատում է այդ փաստը: Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական քաղաքականության մեջ ակտիվ ներգրավել են իրենց համայնքներին, որոնք շարունակում են իրենց պետությունների քաղաքական ուղին»,- ասել է Մանոյանը: «Հայ Դատի» ղեկավարի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը միասնական ճակատով են հանդես գալիս ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այլև մյուս հարցերում, որոնք կարևոր են հայ ժողովրդի համար: «Նրանք միասին են աշխատում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի բոլոր մայրաքաղաքներում»,- նկատել է Մանոյանը: ԱՄՆ-ում թուրքական և ադրբեջանական սփյուռքերը մտադիր են «համատեղ հակազդել» Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: ԱՄՆ ադրբեջանական և թուրքական սփյուռքերը պատրաստվում են քարոզարշավ մեկնարկել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման վերաբերյալ հնարավոր քննարկումների կապակցությամբ: Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը կոնգրեսական Ադամ Շիֆֆը պատմել է նոր նախաձեռնությունների մասին, որոնք ինքը մտադիր է քննարկման առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով, ինքը կրկին Կոնգրեսի օրակարգում կընդգրկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, կդիմակայի Ազատության մասին ակտի 907-րդ լրացումը, որը Հայաստանի շրջափակման պատճառով արգելում է օգնությունն Ադրբեջանին, չեղյալ հայտարարելու ջանքերին, ինչպես նաև կպայքարի Թուրքիայում ՀԱԵ եկեղեցական ունեցվածքի պաշտպանության համար: ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը հայտարարել են, որ «պայքար են մղելու» այդ առաջարկների դեմ և կանեն «ամեն ինչ», որպեսզի կոնգրեսականներին կոչ անեն կրկին ձեռնամուխ չլինել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |