Ազգային ժողովը վավերացրել է Աֆղանստանում խաղաղապահների թվաքանակի ավելացման մասին պայմանագիրը

Ազգային ժողովը վավերացրել է Աֆղանստանում խաղաղապահների թվաքանակի ավելացման մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի վավերացրեց Աֆղանստանում խաղաղապահների թվաքանակի ավելացման և Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում նրանց տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագիրը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, Ազգային ժողովը 81 «կողմ» ձայներով վավերացրեց պայմանագիրը: Ձեռնպահ և դեմ չկար:

Պայմանագրի համաձայն, հայ խաղաղապահների քանակը կկազմի 130 նախկին 45 խաղաղապահի փոխարեն: Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում հայտարարեց, որ հայ խաղաղապահների թվաքանակի ավելացումն Աֆղանստանում ու տեղակայման ժամկետների երկարացումը բխում է Հայաստանի շահերից և նպաստում է համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ: Հայկական զորամասը կշարունակի ծառայությունը գերմանացիների հրամանատարությամբ: Գերմանական կողմը համաձայնություն է տվել Աֆղանստանում հայ խաղաղապահների ներկայությունը մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը երկարացմանը: Հաշվի առնելով Վրաստանի (900 խաղաղապահ) ու Ադրբեջանի (94 խաղաղապահ) ակտիվ ներգրավվածությունը խաղաղապահ գործընթացներին, Հայաստանը չի կարող զիջել նրանց և չավելացնել խաղաղապահների քանակը:

Ըստ պայմանագրի, հայ խաղաղապահների զորակազմը կշարունակի իր ծառայությունը մինչ 2012թ. դեկտեմբերի 31-ը:

10  Հայկական բանակ
 Ուշագրավ
---