Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորին, որն Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, պարբերական քաղաքական երկխոսությունը եւ առկա է հարաբերությունների հետագա ընդլայնման երկուստեք ձգտում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆլորը նշեց, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը եւ այսօր մեկնարկած ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները հենց այդ նպատակին են ուղղված: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, Հայաստան-ԵՄ համագործակցությունը եւ Ասոցացման Համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Դեսպան Ֆլորի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիցիա Ֆլորը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |