ՏՏ ոլորտում նախագահի պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովը կհանդիպի հավակնորդների հետ11 մայիսի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Այս տարի յոթերորդ անգամ կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հասարակության հետ կապերի բաժինը։Սույն թվականի մայիսի 12-ին, ժամը 14:30-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ: 2011թ-ին նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝ Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր), Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր), Լավագույն բակալավր (I և II կարգեր), Լավագույն սփյուռքահայ մասնակից, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ։ Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է Սինոփսիս Արմենիա ընկերությունը: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ-ին։ Անցած 6 տարիների ընթացքում 158 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |