Լեհաստանի դեսպանը նպատակահարմար չի գտնում ղարաբաղյան հակամարտության համար նոր ձևաչափերի որոնումը![]() 12 մայիսի 2011 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել փոխզիջումների և երկու կողմերի բարի կամքի դրսևորման միջոցով: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Նրա խոսքերով, այսօր նպատակահարմար չէ նոր ձևաչափեր որոնել հակամարտության կարգավորման համար, քանի որ այդ խնդրի համար արդեն գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բացի դրանից, Զդիսլավ Ռաչինսկին ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրներն արգելակում են ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության իրագործումը: Լեհ դիվանագետի խոսքերով, տարածաշրջանի զարգացումը և բարգավաճումը հնարավոր է միայն Հարավային Կովկասի պետությունների հաջող համագործակցության դեպքում: Այդ առումով նա նշել է, որ փակ սահմանները և հակամարտության առկայությունը հարված են հասցնում Հայաստանի տնտեսությանը: Դրա լուծումը բխում է Հայաստանի շահերից»,- հայտարարել է Ռաչինսկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |