Գերմանական «New Generation» քառյակը Երևանից կսկսի հարավկովկասյան շրջագայությունը

Գերմանական «New Generation» քառյակը Երևանից կսկսի հարավկովկասյան շրջագայությունը

PanARMENIAN.Net - 2011թ. մայիսի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում ելույթ է ունենալու գերմանական «New Generation» քառյակը՝ ներկայացնելով դասական և ժամանակակից երաժշտություն։ Այժմ ֆլեյտահարուհիները համերգային շրջագայություն են կատարում Հարավային Կովկասով և նրանց առաջին կանգառը Երևանն է։

Ծրագրում ընդգրկված են Կալդինիի, Հենդելի, Չայլդսի և այլ հեղինակների ստեղծագործությունների կատարումներ: Չորս երիտասարդ ֆլեյտահարուհիները, նվագելով չորս տարբեր ֆլեյտաներով, քննադատաբար են մոտենում ունկնդրման սովորույթներին և կոտրում են դրանք։ Նրանք կարողանում են բացել անսպասելի հնչյունային աշխարհներ և շարունակ զարմացնում են իրենց ունկնդրին։

Քառյակը նվաճել է բազմաթիվ մրցանակներ և մեծ հաջողությամբ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Համերգը կազմակերպվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության` Գյոթեի ինստիտուտի և Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ, հաղորդում է Գերմանիայի դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---