Իրանի նախագահը պաշտոնանկ է արել միանգամից 3 նախարարների![]() 14 մայիսի 2011 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել միանգամից 3 նախարարների: Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, պաշտոնից ազատվել են նավթի նախարար Մասուդ Միրկազեմին, բարեկեցության ու սոցիալական ապահովման նախարար Սադեղ Մահսուլին և արդյունաբերության և հանքերի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը: Գործակալության տեղեկատվության համաձայն, սպասվում է նավթի և էներգետիկայի նախարարությունների, ինչպես նաև բարեկեցության ու սոցիալական ապահովման և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների միավորումը: Նախագահն առայժմ չի հայտարարել թափուր պաշտոնների թեկնածությունները, որոնց այնուհետև պետք է հավանություն տա խորհրդարանը: Իրանի նախագահն ապրիլին պաշտոնից ազատեց իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին, որը հայտարարում էր այն մասին, որ Իրանը պետք է «բարեկամ» լինի բոլոր ազգերին` ներառյալ Իսրայելին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |