Բաքվում կարծես մոռանում են, որ հենց միջազգային իրավունքով Ղարաբաղն Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունի

Բաքվում կարծես մոռանում են, որ հենց միջազգային իրավունքով Ղարաբաղն Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի: Այդ մասին Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հետ հանդիպումից հետո մամուլի համար կատարած հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքերը կրկնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, որը հայտնել է, որ «Ադրբեջանին շատ լավ հայտնի է, թե ինչ է իրենից ներկայացնում տարածքային ամբողջականության սկզբունքը»: Ընդ որում, նրա խոսքով, տարածքային ամբողջականությունը նախատեսում է «Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Սակայն Բաքվում միանգամայն սխալ են ընկալում կամ, ավելի ճիշտ, մատուցում այդ նույն միջազգային իրավունքը` կարծես տեսադաշտից բաց թողնելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանդրական ակտի 2-րդ հոդվածում ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է»: Իսկ Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության 94 տոկոսը հայեր էին, ՌԿԿ (բ) ԿԿ Կավբյուրոյի 1921թ. որոշմամբ ընդգրկվեց Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն:

Պատմական իրողությունները վկայում են. Ղարաբաղը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ, և հենց այժմ միջազգային իրավունքը լիովին պահպանված և վերականգնված է:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
Արցախի Հանրապետություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---