Հայաստանն ապագայում պետք է իրականացնի փախստականների և ոչ քաղաքացիների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի փաստաթղթերը17 մայիսի 2011 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության հրավերով` մասնակցելու 2011 թվականի մայիսի 17-ին Երևանում կայանալիք դոնորների միջազգային համաժողովի աշխատանքներին: Գերագույն հանձնակատարը նշեց, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի և անքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաների անդամ, պետք է հետագայում ևս շարունակի ապահովել նշված փաստաթղթերի դրույթների իրականացումը: Այս առումով նա կարևորեց այս տարվա վերջում ՄԱԿ-ի կողմից Ժնևում կազմակերպվելիք նախարարական համաժողովը, որը նվիրված կլինի նշված կոնվենցիաների հոբելյաններին և հնարավորություն կընձեռի անդամ պետություններին` ամփոփելով այս ոլորտում կատարված աշխատանքները, ձեռնարկել նոր քայլեր: Արման Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես անդրադառնալով հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Զրույցի ավարտին պարոն Գուտերեշն անդրադարձավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ուշադրության կենտրոնում գտնվող` աշխարհի մի շարք թեժ կետերի խնդիրներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |