ՀԲ. 2025 թվականին չինական յուանը կմրցակցի ամերիկյան դոլարի հետ

ՀԲ. 2025 թվականին չինական յուանը կմրցակցի ամերիկյան դոլարի հետ

PanARMENIAN.Net - 2025 թվականին զարգացող տնտեսությամբ վեց խոշոր երկրներին` Բրազիլիային, Չինաստանին, Հնդկաստանին, Ինդոնեզիային, Հարավային Կորեային և Ռուսաստանին բաժին կընկնի ողջ գլոբալ աճի կեսից ավելին, իսկ դոլարը կկորցնի իր գերակա դիրքերը` որպես միասնական համաշխարհային արժույթ: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի «Զարգացման գլոբալ հորիզոններ 2011 – Մուլտիբևեռացում. Նոր գլոբալ տնտեսություն» նոր զեկույցում:

Զեկույցի համաձայն, այդ երկրների տնտեսությունը տարեկան միջինը 4,7%-ով է աճելու 2011-ից 2025 թվականը, և նրանց ընդհանուր բաժինը համաշխարհային տնտեսության մեջ ներկայիս 36%-ից կհասնի 45%-ի: Զարգացած շուկաներն իրենց հերթին նույն ժամանակահատվածում կաճեն ընդամենը 2,3%-ով: «Զարգացած շուկաների արագ աճը տեղաշարժերի պատճառ է դարձել, ինչի հետևանքով տնտեսական աճի կենտրոնները բաշխվել են զարգացող և զարգացած երկրների միջև. դա իսկական մուլտիբևեռացված աշխարհ է»,- մեջբերվում են Համաշխարհային բանկի` զարգացող երկրների հարցերով ավագ փոխնախագահ և գլխավոր տնտեսագետ Ջասթին Իֆու Լինի խոսքերը:

Բացի դրանից, տնտեսագետները կանխատեսում են, որ 2025 թվականին չինական յուանը շատ ավելի մեծ դեր է խաղալու միջազգային հարթակում և կմրցակցի ամերիկյան դոլարի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---