Հայ զինվորին Թուրքիայում սպանել է «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցիչը18 մայիսի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Նախընտրակյան շրջանում Թուրքիայում նկատվում է ազգայնամոլության աճ և այդ առումով կարող են լուրջ սկանդալներ լինել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Ազգայնական տրամադրությունների հետևանք էր նաև հայ զինվոր Սևակ Բալքրչիի սպանությունը հենց ապրիլի 24-ին: Արդեն պարզվել է, որ սպանությունը կատարել է նրա հետ ծառայող զինվորականը, որը պատկանում է «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման երիտասարդական թևին: Ի դեպ, նույն խմբին էր հարում նաև Դինքի մարդասպան Օգյուն Սամաստը: Թուրքական նախընտրական արշավի ևս մեկ առանձնահատկություն է սեքս-սկանդալները: Նման սկանդալի առաջին զոհը դարձավ խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը, որը ստիպված էր պաշտոնաթող լինել: Եվ այժմ թուրքական հանրության ամենաքննարկվող թեման այդ սկանդալներն են: Պետք չէ մոռանալ նաև քրդերի մասին: Ընտրություններից առջև անպայման կակտիվանա Քրդստանի աշխատանքային կուսակցությունը»,-ասել է Մելքոնյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |