Կարեն Անդրեասյան. Այսօր մեր հասարակությունն ունի երկու խնդիր` հացի և արդարության

Կարեն Անդրեասյան. Այսօր մեր հասարակությունն ունի երկու խնդիր` հացի և արդարության

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Արդար դատաքննության իրավունք» ֆորումը, որը համատեղ կազմակերպել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի ընթացքում խոսքով հանդես եկավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը նշեց, որ անարդար դատավորները հայ հասարակության թշնամիներն են: «Այսօր մեր հասարակությունն ունի երկու խնդիր` հացի և արդարության: Ես կարծում եմ` եթե այս երկու հիմնական, կենսական` սոցիալական և արդարադատության խնդիրները լուծվեն, ապա նվազագույնը կարելի է ասել, որ Հայաստանում ապրող ամեն մարդ իր դժգոհությունները, որոնք շատ հաճախ արդարացի են, կկարողանա բավարարված տեսնել»,- ասաց նա` ավելացնելով, որ մարդու բոլոր մյուս իրավունքներն ածանցվում են արդար դատաքննության իրավունքին կամ բխում դրանից:

Ընդ որում` նա նկատեց, որ անարդար դատավորները պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվեն: Նրա խոսքով, չնայած, որ հայ իրականության մեջ հանդիպում են նման դեպքեր, հաճախ պատասխանատվության են ենթարկվում նրանք, ովքեր արժանի չէին դրան: «Այսօր իսկապես խոնարհման է արժանի այն դատավորը, ով արդար է դատում և նույնիսկ այսօրվա դատական համակարգի պայմաններում կարողանում է իրականացնել արդարադատություն: Արդար դատավորներն արժանի են հերոսացման, նրանք արժանի են , որ իրենց ճանաչեն և գնահատեն, նրանք պետք է լինեն օրինակելի, որովհետև իսկապես կատարում են հերոսական աշխատանք»,- նշել է Հայաստանի օմբուդսմենը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---