Արամ Սաֆարյան. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկար է լուծվելու

Արամ Սաֆարյան. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկար է լուծվելու

PanARMENIAN.Net - «Դեռ այս տարվա փետրվարին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ հայկական պատվիրակությունը հադիպել է Իսրայելից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ: Քննարկվող հարցերի թվում եղել է նաև «Մերեց» կուսակցության նախաձեռնության մասին խոսակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի շուրջ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը ողջունել է իսրայելցի պատգամավորների նախաձեռնությունը, սակայն «այդ հարցերը երկար են որոշվելու»: «Թուրքական և ադրբեջանական լոբբին ողջ ուժերով դիմադրելու է բանաձևի ընդունմանը»,- ասել է Սաֆարյանը: Քնեսեթում նախօրեին տեղի է ունեցել քվեարկություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ալեքս Միլլերի գլխավորած կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով հանձնելու մասին: 20 մարդ կողմ է քվեարկել, ոչ ոք դեմ չի քվեարկել: Թեման արծարծվել է պատգամավոր Զախավա Գալյոնի կողմից, որը մարտին Քնեսեթում փոխարինել է Հայաստանի գլխավոր «լոբբիստ» Խայիմ Օրոնին: Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ թուրքերի և հայերի միջև հակամարտությունը «չի կարող արդարացում լինել մեկ այլ ժողովրդի աղետը հերքելու համար: Դրա ճանաչումը` մեր բարոյական պարտքն է՝ և որպես հրեաներ, և որպես մարդկանց», հաղորդում է IzRus-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---