Րաֆֆի Հովհաննիսյանն ողջունում է երկխոսությունն իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև, եթե այն թելադրված չէ ընտրություններով![]() ![]() PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է երկխոսությունն իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև, եթե այն թելադրված չէ առաջիկա ընտրություններով: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում, Հովհաննիսյանն ընդգծել է, որ եթե այդ երկխոսությունը նախընտրական մարտավարություն է, ապա այն չի ընդունվի հասարակության կողմից: «Այն, որ 3 տարի անց նրանք երկուսն էլ հանգեցին դրան, անշուշտ, գովելի է, սակայն մենք չպետք է հեռանանք բանակցությունների հիմնական նպատակից՝ նոր իշխանությունների արտահերթ և ամբողջական ձևավորումից»,-նշել է նա: Հովհաննիսյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ի պահանջները նոր չեն և «Ժառանգությունը» դեռ երեք տարի առաջ է հնչեցրել դրանք»,-ասել է նա: Նա հույս է հայտնել, որ մինչ մայիսի 28-ը բոլոր «քաղբանտարկյալներն» ազատ կարձակվեն: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց նաև Կոմիտասի անվան պանթեոնում ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր զրույցի մասին, ուր նրանք այցելել էին Կարեն Դեմիրճյանի 79-ամյակի կապակցությամ,բ: Նա նշեց, որ համագործակցության հարցեր չեն քննարկվել, զրույցը գնացել է երկրում առկա խնդիրների շուրջ: Նա նշել է նաև, որ ելնելով «սեփական քաղաքական քաղաքավարությունից», պատրաստ է զրուցել ցանկացած քաղաքական ուժերի ու երկրների, նույնիսկ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |