Ալիևը վաղուց ռազմական արկածների մեջ էր, եթե չլիներ Ռուսաստանը, հայտարարել է Վիկտոր Շեյնիսը![]() 19 մայիսի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Ես հավանաբար օրիգինալ չեմ գտնվի, սակայն պիտի ասեմ, որ ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումն իրոք անհնար է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վիկտոր Շեյնիսը: Նա հիշեցրել է, որ ռազմական արկածախնդրությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, դրա վառ օրինակն է Վրաստանի ագրեսիան Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի դեմ: «Դա վերջացավ երկու ինքնահռչակ պետությունների ճանաչմամբ»,-ասել է Շեյնիսը: Միևնույն ժամանակ, ռուս փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բավականին մեծ աջակցություն ուն ՌԴ-ում ոչ միայն փորձագետների շրջանում, այլ նաև հանրության մեջ: Մեզ հարկավոր են ավելի եռանդուն ջանգեր՝ խթանելու համար հակամարտության կարգավորումը: Պետք չէ մոռանալ, որ հենց ՌԴ-ի հստակ աջակցությունը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար: Եթե դա չլիներ, Ալիևը վաղուց էր արկածախնդրության դիմել»,-ասել է Շեյնիսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |