Հայաստանում 2011-ին սպասվում է ծիրանի միջին բերքատվություն

Հայաստանում 2011-ին սպասվում է ծիրանի միջին բերքատվություն

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում է անցկացնում ողջ երկրով մեկ պտղատու ծառերի, ցորենի աշնանացանի և այլ գյուղատնտեսական կուլտուրաների վիճակը գնահատելու համար: Այդ մասին մայիսի 20-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հաղորդել է նախարարության ղեկավար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքերով, հանրապետությունում ծիրանի բերքատվությունն այս տարի բնակլիմայական պայմանների պատճառով նախնական տվյալներով միջին մակարդակում է, իսկ բարձր մակարդակում նախատեսվում է խաղողի բերքատվությունը:

Ինչ վերաբերվում է գյուղմթերքների գներին, ապա Սերգո Կարապետյանը հավաստիացրել է, որ հունիսից սկսած հանրապետությունում արդեն նկատվելու է դրանց նվազում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---