Հայաստանը հանդես է գալիս ԵՍԶՈՒՊ կատարման օգտին, հայտարարել է ԱԳ փոխնախարարը

Հայաստանը հանդես է գալիս ԵՍԶՈՒՊ կատարման օգտին, հայտարարել է ԱԳ փոխնախարարը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մասնակից երկրները պետք է ձեռնպահ մնան ատելության ու ռազմատենչ հայտարարությունների հռետորաբանությունից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանը «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում » միջազգային խորհրդաժողովում: «Հակամարտության վերջնական և կայուն կարգավորման համար շահագրգիռ կողմերից կարող են պահանջվել ցավագին փոխզիջումներ: Հիմնական խնդիրներից մեկը հակամարտության կողմերի առաջնորդների համար հանդիսանում է բնակչության նախապատրաստումը նման որոշումներին»,-ասել է Արման Կիրակոսյանը:

Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխղեկավարը, Հայաստանը հանդես է գալիս Եվրոպայում զինված ուժերի սահմանափակման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման օգտին: «Ես կցանկանայի մեր խորին մտահոգությունը հայտնել սպառազինության վերահսկման վերաբերյալ պարտավորությունների մշտական խախտումների փաստով, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,-ասել է Կիրակոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---