Էդուարդ Անտինյան. Համաներումը Հայաստանի իշխանությունների կողմից զիջում չէ

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի դեպքերով դատապարտվածներին համաներում շնորհելն իշխանությունների կողմից զիջում չէ: Այդ մասին Երևանում «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված «Քաղաքացիական ժողովի» ժամանակ հայտնել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) նախագահ Էդուարդ Անտինյանը: Նրա խոսքով` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներն ընդունել են իշխանությունների խաղի կանոնները, համաձայնել, որ մարտի դեպքերով դատապարտվածները հանցագործներ են, եթե նրանց համաներում են շնորհելու, ինչպես նաև որ իրենց հանրահավաքները չեն հատելու թույլատրելիի սահմանը: «Նրանց առաջնորդները նրանց փոխարեն ներողություն հայցեցին և համաձայնեցին, որ նրանք հանցագործներ են: Նրանք խնդրեցին բաց թողնել բանտարկյալներին` խոստանալով, որ իրենք իրենց ճիշտ կպահեն»: Այս կապակցությամբ նա հեգնանքով հիշեցրել է, որ ժամանակին ՀԱԿ-ը դավաճանի խայտառակ պիտակներ էր կպցնում մարտի դեպքերով այն դատապարտվածներին, որոնք խոստովանում էին իրենց մեղքն ու դրա դիմաց ազատություն ստանում:

Անտինյանն ընդգծել է, որ համաներումը զուտ քաղաքական քայլ է: Նա նշել է, որ այս երեք տարիների ընթացքում իշխանությունները հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել, մասնավորապես` ստեղծել են Հանրային խորհուրդ, սակայն այդ քայլերը ցանկալի արդյունքի չհանգեցրին: «Բարեբախտաբար, այն քաղաքական ուժը (ՀԱԿ), որը հասարակության մեջ ատելություն էր սերմանում, ինքը հրաժարվեց դրանից»,- նկատել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---