Կրասնոդարում ամռանը կգործարկվի հայկական տեխնոլոգիայով բիոհացի արտադրության գործարան

Կրասնոդարում ամռանը կգործարկվի հայկական տեխնոլոգիայով բիոհացի արտադրության գործարան

PanARMENIAN.Net - Հայ մասնագետների խումբը հացի արտադրության նոր տեխնոլոգիա է մշակել բնական հումքի կիրառմամբ, որի արդյունքում ստացվում է օրգանիզմի համար օգտակար բիոհաց: Ինչպես հայտնել է մայիսի 23-ին Երևանում մամլո ասուլիսում ՀՏԱ ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանը, բիոհացն արդեն հավաստագրվել է Ռուսաստանում, իսկ հունիսին Կրասնոդարում գործարկվելու է բիոհացի արտադրության գործարան: Նախատեսվում է, որ գործարանում ամեն օր արտադրվելու է մինչև 10 տոննա հաց:

Բիոհացը Հայաստանում արտադրվող միակ հացն է, որը որակի ստուգում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ հիվանդների սննդակարգում բիոհացի ներառումն օգտակար է աղեստամոքսային տրակտի, հենաշարժողական համակարգի հիվանդությունների և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի ժամանակ:

Նոր 100-տոկոսանոց բնական խմորի բարելավիչը կոչվում է հացաթան և ստացվում է բիոմածունի ֆիլտրատից և ածիկի ու ցորենի թեփի խառնուրդից, ընդ որում այն թխվում է 2.5-3 ժամում ավանդական 8 ժամվա փոխարեն: Հացաթանի հիման վրա ստացված բիոհացն ունի մեր կողմից արդեն մոռացված տնական հացի բույրը, համը և գույնը:

5  23.05.11 -
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---