Արամ Կարապետյանը չի բացառում ՀԱԿ-ի և իշխանությունների դաշինքի հնարավորությունը

Արամ Կարապետյանը չի բացառում ՀԱԿ-ի և իշխանությունների դաշինքի հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չի բացառում ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և իշխանությունների միության հնարավորությունը, «Միասնություն» դաշինքի օրինակով: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Կարապետյանը հիշեցրել է, որ ժամանակին ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ ձևավորեց «Միասնություն» դաշինքը, թեև մինչ այդ բարդ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ: Նա նշել է, որ իշխանություններն ու ՀԱԿ-ը շատ ընդհանուր բաներ ունեն, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Ընդ որում` Կարապետյանն ընդգծել է, որ առայժմ օրակարգում դաշինքի կազմավորման հարց չկա:

Կարապետյանի կարծիքով` իշխանություններն ու ՀԱԿ-ը պետք է հետևեն իրադարձություններին Վրաստանում, չէ՞ որ «հեղափոխական գործընթացները ոչ մի տեղ չեն անհետացել Հայաստանից»: Նա նշել է, որ Հայաստանում գոյություն ունեցող ոչ մի սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ աշխարհաքաղաքական խնդիր, երկխոսությամբ կամ առանց դրա, չի լուծվել: Կարապետյանն ավելացրել է, որ եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև համաձայնություն կա, ապա այն չի բացառում, որ իշխանությունը կարող է «դավաճանել» ՀԱԿ-ին հերթական ընտրություններից հետո մանդատների քանակի հարցում` հաշվի առնելով, որ կոնգրեսի դիրքերն այդ ժամանակ կթուլանան:

4  23.05.11 - Արամ Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---