Անհայտ անձիք սպառնում են քանդել քանդակագործ Ղուկաս Չուբարյանի արվեստանոցը

PanARMENIAN.Net - Հայ անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի արվեստանոցը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան 106 հասցեում, անհայտ անձիք մայիսի 24-ին, ամենաուշը մինչև հաջորդ օրը առավոտյան ժամը 9:00-ին սպառնացել են քանդել նրա արվեստանոցը: Չուբարյանների ընտանիքին նախապես չի զգուշավցել իրենց սեփական տարածք մտնելու և քանդման աշխատանքների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամներից մեկը:

Ներկա պահին բնակիչները բողոքում են ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի քանդման, ինչպես նաև ծառահատման դեմ: Բնակիչների հավաստմամբ, շուրջ 9.000 քառակուսի մետր ցանկապատված տարածքում արդեն բազմաթիվ ծառեր են հատվել, ինչպես նաև մեծ քանակությամբ խաղողի վազեր:Մայիսի 21-ին Երևանի Նալբանդյան 106/1 և հարակից շենքերի բնակիչները դուրս էին եկել բողոքի ցույցի:

Կառուցապատող «Ավագշին» ՍՊԸ–ն թույլտվություն է ունեցել կատարելու միայն քանդման աշխատանքներ` համաձայն քաղաքապետարան ներկայացրած քանդման աշխատանքների նախագծի, սակայն իրականացրել է նաեւ կառուցման, տվյալ պարագայում` հողային աշխատանքներ նույնպես, ինչի իրավունքը չուներ:

Հիշեցնենք նաև, որ բնակիչների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության տեսչության պետ Սևադա Հայրապետյանը, և հայտարարել, որ այժմ ստեղծվում է միջգերատեսչական խումբ, որը կքննարկի, թե որքանով են քաղաքաշինական նորմերին համապատասխանում սեփականատերերի ծրագրերը: Չնայած այս ամենին, բացի մանկապարտեզի տարածքից շինարարները մուտք են գործում նաև նկարչի արվեստանոց, որտեղ գտնվում են Չուբարյանի քանդակները:

Ղուկաս Չուբարյանը հայտնի քանդակագործ է, որը մեծ ավանդ ունի Երևանի զարգացման մեջ: Նրա քանդակած արձաններից են Մատենադարանի մոտ գտնվող Մխիթար Գոշը, Մեսրոպ Մաշտոցը և այլ քանդակներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---