Իռլանդիան սատարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի թեկնածությանը ԱՄՀ ղեկավարի պաշտոնում

Իռլանդիան սատարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի թեկնածությանը ԱՄՀ ղեկավարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Իռլանդիան սատարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդի թեկնածությանը ԱՄՀ ղեկավարի կարգադրիչ-տնօրենի պաշտոնում: Դա տեղի ունեցավ չնայած Փարիզի և Դուբլինի միջև առկա տարաձայնություններին՝ Իռլանդիային ԱՄՀ-ից ու եվրագոտուց տնտեսական օգնության տրամադրման հարցում, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Associated Press-ին: Ավելի վաղ Քրիսթին Լագարդի թեկնածությանը սատարեցին Եվրոպայի այլ ազդեցիկ երկրներն, օրինակ, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան:

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Քանը մայիսի 15-ին Նյու Յորքում մեղադրվել է բռնաբարության համար: Դրանից հետո պաշտոնյան հրաժարական տվեց: Ներկա պահին նա գտնվում է տնային կալանքի տակ, նրա գործով դատավարություն է ընթանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---