Nokia Oro սմարթֆոնը Հայաստան կհասնի մինչև տարվա վերջ

Nokia Oro սմարթֆոնը Հայաստան կհասնի մինչև տարվա վերջ

PanARMENIAN.Net - Nokia-ի պաշտոնական բլոգը գրում է, որ այսօր Nokia-ն թողարկել է նոր սմարթֆոն Nokia Oro-ն։ Այն բարձրորակ արտադրանք է՝ ոսկեզօծ է (18 կարատանոց), մենյուի կոճակը շափյուղի բյուրեղից է, կաշին՝ բնական:

«Նման բարձրորակ արտադրանքը լավ է վաճառվում Ռուսաստանում։ Մենք ունենք մեծաքանակ օգտագործողներ, որոնք փնտրում են այնպսիս հեռախոսներ, որոնք տարբերվում են մնացած հեռախոսներից և ցույց են տալիս մարդու սոցիալական դիրքը։ Որոշ շրջաններում անգամ նման բարձրորակ հեռախոսը մարդու համար անձնագրի դեր կարող է կատարել, այդպես նրանց «լուրջ» են ընդունում»,- ասում է Ռուսաստանում Nokia-ի գլխավոր մենեջեր Գաբրիել Սպերատտին։

Այս հեռախոսի թիրախային շուկան լինելու են Մերձավոր Արևելքի երկրները և Ռուսաստանը։

Nokia Oro-ն աշխատում է Symbian Anna համակարգով, ունի 3G և WiFi միանալու հնարավորություն, 8 մեգապիքսել ֆոտոխցիկ.

Հեռախոսի վաճառքը սկսվելու է 2011-ի երրորդ եռամսյակում Չինաստանում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում։

Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ եթե Nokia-ն հայտարարել է, որ Եվրոպայում հեռախոսը կվաճառվի 2011-ի երրորդ եռամսյակում, ապա Հայաստան այն կարող է հասնել մինչև տարվա վերջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---