Հայաստանի խորհրդարանը միաձայն պաշտպանել է համաներման մասին նախագահի առաջարկը

Հայաստանի խորհրդարանը միաձայն պաշտպանել է համաներման մասին նախագահի առաջարկը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մայիսի 26-ին նիստում ընդունել է ՀՀ նախագահի որոշումը համաներում հայտարարելու մասին` նվիրված երկրի անկախության 20-ամյակին: Ազգային ժողովի 91 «կողմ» ձայներով քվեարկել են երկրի ղեկավարի առաջարկի ընդունման օգտին: «Դեմ» քվեարկող չի եղել:

Նախօրեին Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրել է խորհրդարանին մեկ օրով հետաձգել քվեարկությունը` պատգամավորներին առջարակի վերջնական տարբերակը ներկայացնելու համար:

Հայաստանի նախագահի առաջարկի համաձայն համաներման արդյունքում ազատ կարձակվեն 396 դատապարտյալներ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում, ներկայացնելով նախագահի առաջարկը համաներման մասին, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հաղորդել է նաև, որ առաջարկի համաձայն 397 բանտարկյալների պատժի ժամկետը կրճատվելու է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---