26 մայիսի 2011 - 11:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարինե Աճեմյան. Համաներումը կօգնի մեղմացնել ներքաղաքական լարվածությունը

«Ներում են ուժեղ, իրենց ուժերին վստահ և մեծահոգի մարդիկ»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նրա խոսքերով, դրական է համարվում ցանկացած քայլ` ուղղված մարդկանց դրությունը բարելավելուն, երկրում ներքաղաքական լարվածությունը մեղմացնելուն, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկները թեթևացնելուն: «Համաներումը քրիստոնյային արժանի լուրջ մարդասիրական քայլ է»,- նշել է նա: Իր հերթին, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կասկած է հայտնել հայկական իշխանությունների մարդասիրության վերաբերյալ և համաներում հայտարարելը բացատրել իշխանությունների ծանր դրությամբ: Ըստ նրա, համաներման ևս մեկ պատճառը քրեակատարողական հիմնարկներում տիրող ծանր իրավիճակն է և դրանց չափից շատ լիքը լինելը:Նա նշել է, որ, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հիմա մնում է շուրջ 1300 մարդ նախատեսված 800-ի փոխարեն, և որ 25 քմ տարածքում գտնվում է 20-22 մարդ, թեև օրենքով մեկ բանտարկյալին պետք է հատկացվի 4 քմ տարածք:

Այն հարցին, թե վերաբերվելու է արդյոք համաներումը նրա եղբորը` Տիգրան Փոստանջյանին, Զ. Փոստանջյանը պատասխանել է, որ իր եղբայրն օրենքի համաձայն արդեն պետք է ազատ արձակվեր, քանի որ երկուշաբթի օրը խորհրդարանի կողմից օրենսդրությունը փոխելուց հետո այն արարքները, որոնցում նա մեղադրվում է, քրեական հետապնդման չեն ենթարկվում: Դրա հետ կապված պատգամավորը նշել է, որ ՔԿՀ-ում իր եղբոր գտնվելը համարում է անօրինական և օրենքին հակասող:

ՖՈՏՈՇԱՐՔ