Ալեքսանդր Իսկանդարյան. Սահակաշվիլու ռեժիմին ոչինչ չի սպառնում

Ալեքսանդր Իսկանդարյան. Սահակաշվիլու ռեժիմին ոչինչ չի սպառնում

PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հոռետեսորեն է վերաբերվում նրան, որ Մոսկվան կապված է Թբիլիսիում վերջին իրադարձությունների հետ: Նրա խոսքերով, վրացական ընդդիմությանը ոչինչ չի հաջողվել, ցույցերին քիչ մարդ է եղել: «Սահակաշվիլու ռեժիմին ոչինչ չի սպառնում, նույնիսկ հաշվի առնելով այն, որ նրա վարկանիշը երկրում շատ ցածր է»,- մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետը: Նա նաև նշել է, որ ընդդիմությունն ավելի կթուլանա իշխանությունների հետապնդման արդյունքում:

Ինչ վերաբերվում է Վրաստանի և Սահակաշվիլու նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքին` Իսկանդարյանն ասել է, որ այդ առիթով կհնչեն տարբեր կարծիքներ, սակայն Արևմուտքի վերաբերմունքը պայմանավորված կլինի տարածաշրջանում Վրաստանի կարևոր աշխարհաքաղաքական դերով: Միաժամանակ Իսկանդարյանը նշել է, որ ամեն դեպքում Վրաստանի վարկանիշը կընկնի: Ուժեղ իշխանությունը, նրա խոսքերով, պետք է ձգտի փոխզիջման: «Իշխանությունը, որն արձագանքում է ուժով, թույլ իշխանություն է»,- ասել է Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---