The Solitaire շախմատային ծրագիրը հասանելի է արդեն Android-ների համար

The Solitaire շախմատային ծրագիրը հասանելի է արդեն Android-ների համար

PanARMENIAN.Net - ThinkFun ընկերությունը, որը համարվում է բջջային խաղերի առաջատար, հայտնել է, որ իր հայտնի Solitaire Chess խաղը հասանելի է նաև Android համակարգով աշխատող հեռախոսների և պլանշետների համար։ Այս մասին գրում է Tydispatch.com-ը։

Solitaire Chess-ը հեշտ է սկսնակների համար և բարդ ամենաառաջավոր վարպետների համար։ Խաղը կարելի է սկսել խաղի մասին առանց որևէ գիտելիքի։

«Մեր նպատակն էր ստեղծել միտքը տրամաբանել ստիպող խաղ, որը հեշտ չէ հաղթել։ Solitaire Chess-ը հեշտ է սովորել, արագ խաղալ և այն ամբողջապես ներքաշող է, զբաղեցնող։ Խաղալու ընթացքում խաղացողը բարելավում է նաև իր ռազմավարական մտածողությունը»,-ասել է ThinkFun ընկերության գործադիր տնօրեն Բիլ Ռիթչին։

Solitaire Chess աշխատում է Android 1.6 –ից մինչև 3.0 տարբերակների համար, ինչպես նաև աշխատում է Android պլանշետների վրա, ինչպիսին Motorola Xoom-ն է, Asus Eee Pad-ը և Samsung Galaxy Tab 10.1-ը։

Solitaire Chess-ի անվճար տարբերակը պարունակում է 40 մարտահրավեր՝ 4 մակարդակով, իսկ վճարովի տարբերակը՝ 1.99 դոլար՝ 400 մարտահրավեր։

Ծրագիրը կարելի է բեռնել Android Market-ից, իսկ iOS-ների համար՝ Apple Store-ից։

Solitaire Chess ծրագիրը վերջերս պարգևատրվել է «Ծնողների ընտրություն» ոսկե պարգևով, ինչը վկայում է, որ ծնողները ընտրում են հենց Solitaire Chess-ը իրենց երեխաների համար;

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---