Վլադիմիր Զախարով. Իրանից հստակ և ամբողջական տեղեկատվություն չի ստացվում, առավել ևս իրանական ԶԼՄ-ներից![]() 27 մայիսի 2011 - 08:29 AMT PanARMENIAN.Net - «Իրանից հստակ և ամբողջական տեղեկատվություն չի ստացվում, առավել ևս իրանական ԶԼՄ-ներից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Սակայն, նա գտնում է, որ Իրանում իրոք լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: «Երկրի մի շարք քաղաքական գործիչների համար պարզ դարձավ, որ իսլամական Իրանը չի կարող գոյություն ունենալ առանց խիստ կրոնական վերահսկողության: Դա կարող է անել միայն հոգևորական դասը, սակայն դա 21-րդ դարի ճանապարհ չէ: Այդ պատճառով էլ առճակատում է գնում քաղաքացիական ու կրոնական հասարակությունների միջև»,-գտնում է փորձագետը: Վլադիմիր Զախարովը գտնում է, որ երիտասարդությունը չի հրաժարվում հավատից, սակայն, ցանկանում է ապրել այնպես, ինչպես իրենց հասակակիցներն Արևմուտքում: «Թե ինչի կվերածվի դիմակայությունը, գործնականում անհնար է կանխագուշակել՝ դիմակայություն ԱՄՆ-ի, Արևմուտքի և մի շարք արաբական երկրների հետ: Իրանում հստակ գիտեն, որ ԱՄՆ ագրեսիայի դեպքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, որոնք ոչ ոքի պետք չեն»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |