ՀՀ 4 բեռնափոխադրող ընկերություններ հակամրցակցային համաձայնության համար տուգանվել են 100 մլն դրամի չափով

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին կայացած նիստում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որոշեց օրենքի խախտման, մասնավորապես հակամրցակցային համաձայնության համար բեռնափոխադրող չորս ընկերությունների հանդեպ կիրառել 100 մլն դրամի չափով տուգանք:

Ինչպես հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը, «Չորս ընկեր» ընկերության տուգանքը կկազմի մոտ 55 միլիոն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությանը՝ մոտ 30 միլիոն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսը» կտուգանվի մոտ 10 միլիոն դրամի չափով, իսկ «Նանիս» ընկերության տուգանքի չափը կկազմի մոտ 5 միլիոն դրամ:

Ապրիլի 6-ին ՏՄՊՊՀ-ն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման կապակցությամբ վարույթ հարուցեց 4 բեռնափոխադրողների` «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունների նկատմամբ: Թուրքիայից և Չինաստանից ապրանքի ներկրմամբ զբաղվող այդ ընկերություններն արդեն տարվա սկզբին բարձրացրել էին իրենց ծառայությունների սակագները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---