27 մայիսի 2011 - 17:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արթիկի բանտի մոտ մարդիկ են հավաքվել. սպասում են Նիկոլ Փաշինյանի ազատմանը

Հայկական ընդդիմության մի քանի տասնյակ կողմնակիցներ հավաքվել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի շենքի դիմաց, որտեղ սպասում են «Հայկական ժամանակ» հայկական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելուն: Նրանք վանկարկում են «Նիկո'լ, Նիկո'լ»:

Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, այնուհետև հանձնվեց իշխանություններին և 2010 թվականի մարտին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Հայաստանի ՔՕ 215-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում):

Ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն ազատ է արձակվել ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Այսօր կեսօրից հետո ազատ է արձակվել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար և բանտարկության մեջ էր գտնվում 2008 թվականի մարտից:

Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

ՖՈՏՈՇԱՐՔ