28 մայիսի 2011 - 15:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ժառանգություն». Համաներումը փրկօղակ էր Հայաստանի իշխանությունների համար

«Եթե մոռացության մատնենք 2008թ. մարտի 1-2 դեպքերը, ապա կարելի է ասել, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելը մարդասիրական քայլ էր»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Ըստ նրա, համաներումը ինչ-որ չափով կարող է թուլացնել քաղաքական լարվածությունն երկրում: Նա նշել է նաև, որ Հայաստանի իշխանությունները ստիպված էին գնալ այդ քայլին, քանի որ «քաղբանտարկյալների կալանքն ապօրինի էր»:

Ըստ պատգամավորի, համաներում հայտարարելով երկրի իշխանությունները նաև նպատակ ունեն բարձրացնելու իրենց հեղինակությունը: «Համաներումը փրկօղակ էր Հայաստանի իշխանությունների համար»,-ասել է Բախշյանը:

Անդրադառնալով նրան, թե արդյոք հնարավոր է, որ մարտի 1-2-ի իրադարձությունները կրկնվեն, Բախշյանն ասել է, որ եթե երկրի իշխանությունները շարունակեն սկսված ուղին առաջիկա նախագահական ընտրություններում, ապա նման սցենարի կրկնությունը չի բացառվում:

ՖՈՏՈՇԱՐՔ