Էդուարդ Շարմազանով. Հայաստանում չկան իրավաբանական և քաղաքական պատճառներ արտահերթ ընտրությունների համար

Էդուարդ Շարմազանով. Հայաստանում չկան իրավաբանական և քաղաքական պատճառներ արտահերթ ընտրությունների համար

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հետ քաղաքական երկխոսությունը ենթադրում է Հայաստանի համար կարևորագույն խնդիրների քննարկում, այլ ոչ թե արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Երկխոսությունն այն է, երբ դու պատրաստ ես նստել և քննարկել քո ընդդիմադիրների հետ Հայաստանի համար կարևորագույն հարցերը»,- նշել է նա և հավելել, որ Հայաստանում չկան ոչ իրավաբանական, ոչ քաղաքական պատճառներ արտահերթ ընտրությունների համար: «Չեմ տեսնում երկրում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն, դրա համար քաղաքական նախադրյալներ չեմ տեսնում, ավելին, չկան նաև իրավաբանական հիմքեր»,- ասել է նա:

Շարմազանովը նաև ամփոփել է գարնան քաղաքական արդյունքները: «Հայաստանում քաղաքական գարունը թեժ էր, սակայն այն կարելի է համարել կառուցողական, ուղղված երկրում համաձայնության հաստատմանը»,- նշել է նա: Շարմազանովի խոսքերով, նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին իր ելույթում առաջարկել է նոր քաղաքական օրակարգ, և «առաջարկել քաղաքական ուժերին և իշխանությանը նոր բանաձև, որում նշվում է, որ քաղաքացու իրավունքները նույնքան կարևոր են, որքան պետական շահերը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---