«Orange Armenia»-ի նորարարության մրցույթի հաղթողը կմեկնի Ֆրանսիա աշխատանքային պրակտիկայի

«Orange Armenia»-ի նորարարության մրցույթի հաղթողը կմեկնի Ֆրանսիա աշխատանքային պրակտիկայի

PanARMENIAN.Net - Այսօր «Orange Armenia» ընկերությունը հայտարարեց հայ ուսանողների շրջանում 2011թ-ի նորարարության մրցույթի հաղթողի անունը:

Լավագույնն է ճանաչվել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյանը ներկայացրել էր էլեկտրոնային քվեարկության նախագիծ:

«Լուծումներ եմ տվել էլեկտրոնային քվեարկության իրականացման ամբողջ ընթացքի հետ կապված՝ մասնավորապես պաշտպանության: Քանի որ նախագիծը դեռ իրականացված չէ, հստակ պատկերացում չկա թե ինչ տեսքով է լինելու այն: Ես ներկայացրել եմ, թե ինչ խնդիրներ են առաջ գալու և դրանց համար ինչ լուծումներ կարելի է կիրառել»,- պատմեց Դավիթ Վարդանյանը:

Դավիթ Վարդանյանը որպես հաղթող կմեկնի Ֆրանսիա՝ 6-ամսյա վարձատրվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում՝ աշխատելու նորարարական նախագծերի վրա:

Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ չի բացառում, որ նախագիծը կարող է կյանքի կոչվել. «Չենք կարող խոստանալ, սակայն հնարավոր է, որ նախագիծն իրականացվի: Մենք առաջարկելու ենք գտնել այլ նախագիծ Orange-ի լաբորատորիաների պրակտիկայի թեմաների ցանկից և աշխատել դրա վրա: Դավիթը կունենա անմիջական ղեկավար: Նա վարձատրվելու է պրակտիկայի համար»:

Օրանժը հավանել է նաև մեկ այլ ուսանողի նախագիծ, ում հնարավորություն կտա աշխատանքային պրակտիկա անցնել «Orange Armenia»-ում: Դա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Գևորգ Պողոսյանն է: Նա ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ:

6  30.05.11 - Հայտարարվել է «Orange Armenia»-ի նորարարության մրցույթի հաղթողը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---