Ադրբեջանն առաջիկայում դիպուկահարներին չի հեռացնի առաջնային գծից, համոզված է Դավիթ Ջամալյանը![]() 31 մայիսի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջիկայում դիպուկահարներին չի հեռացնելու առաջնային գծից: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Դիպուկահարներին հեռացնելու հայկական կողմի կոչերն ուղղակի խոսքեր չեն: Ադրբեջանական կողմը թանկ է վճարելու դիպուկահարներին չհեռացնելու համար: Ադրբեջանի ցինիկ մերժումն այս հարցում քարոզչական ենթատեքստ ունի, քանի որ Ադրբեջանին դիպուկահարների միջոցով չի հաջողվի լուծել մարտական խնդիր, դա ակնհայտ է»,- ասել է փորձագետը: Դավիթ Ջամալյանը հիշեցրել է, որ հիմա միջնորդները կոչ են անում կողմերին Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին պատրաստել պատերազմի, բայց դիպուկահարների առկայության դեպքում անհնար է խաղաղություն հաստատել: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն առաջադրելու է արդեն ծանոթ թեզիսը` եթե հայ ժողովուրդը ցանկանում է հանգիստ ապրել, պետք է հրաժարվի Ղարաբաղից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |