Երևանի Ազատության հրապարակը մաքուր է և պատրաստ ընդդիմության հանրահավաքին 31 մայիսի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակը պատրաստ է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացմանը, որը սկսվելու է այսօր ժամը 19:00-ին: Արդեն ընտրվել է ժամանակավոր բեմ և ամֆիթատրոն, որոնք տեղադրվել են մայիսի 28-ին «Գոհար» համույթի համերգի համար` նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության օրվան: Այսօրվա հանրահավաքը հատկանշական է լինելու նրանով, որ դրան առաջին անգամ 2008-ից ի վեր մասնակցելու են համաներումով ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հիմա Երևանի փողոցներով ընթանում են մեքենաներ ՀԱԿ ակտիվիստներով, որոնք բարձրախոսներով կոչ են անում երևանցիներին մասնակցել հանրահավաքին և լսել Միքայելյանի և Փաշինյանի ելույթները: 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Այս անգամ ընդդիմադիրների և ոստիկանների միջև ընդհարումների մասին չհաղորդվեց: Օրվա ընթացքում բազմիցս լուրեր էին հայտնվում այն մասին, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Հայաստանի նախագահի նստավայրը: Սակայն արդյունքում երթը, որը, այնուամենայնիվ, կայացավ, ընթացավ բոլորովին այլ ճանապարհով` Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության Հրապարակ – Ազատության հրապարակ: Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին: Միաժամանակ սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի մասնակցության պատճառով հանրահավաքը բազմամարդ է լինելու, չնայած նրան, որ ընդդիմության կողմնակիցների հաղորդագրությունների համաձայն մարզերից Երևան տանող ճանապարհները փակ են, իսկ ճանապարհային ոստիկանությունը պնդում է հակառակը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |