Հայկական պատվիրակությունը մտավախություն ունի, որ Եվրանեսթը կարող է դառնալ հակառուսական նախագիծ

Հայկական պատվիրակությունը մտավախություն ունի, որ Եվրանեսթը կարող է դառնալ հակառուսական նախագիծ

PanARMENIAN.Net - Եվրանեսթում հայկական պատվիրակությունը մտավախություն ունի, որ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության երկրների խորհրդարանական վեհաժողովը կարող է դառնալ Ռուսաստանի դեմ ուղղված լուրջ նախագիծ: Այդ մասին Եվրանեսթում հայկական պատվիրակության նիստում հայտարարել է պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Եվրանեսթը կարող է դառնալ լուրջ հակառուսական նախագիծ, ինչը մեզ համար ձեռնտու չէ: Մենք պետք է մեր մասնակցությամբ պաշտպանենք Եվրանեսթում հավասարակշռությունը, վերջիվերջո, մենք այդ կառույցում ներկայացնում ենք Հայաստանի ԱԺ-ն, հայ ժողովրդին»,- նշել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---