2011թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում 9% գնաճ է գրանցվել31 մայիսի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - 2011թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում 2010-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 9% գնաճ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, դա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 14,7% և ծառայությունների ոլորտում սակագների 2,5% աճով: 2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 114.7%, ոչ պարենային ապրանքներինը` 102.4%, ծառայությունների սակագներինը` 102.5%, իսկ հունվար-մայիսին 2010թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 110.2%, 115%, 103.1% և 105.4%: 2011թ. մայիսին ապրիլի նկատմամբ ՀՀ սպառողական շուկայում գրեթե կրկնվել է նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակը, սակայն գնաճային միտումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում: Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2011թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.7% գնաճ, 3-ում` 0.5-0.1% գնանկում, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում |