Լևոն Զուրաբյան. Իշխանությունների հետ երկխոսությունը թավշե հեղափոխության մարտավարության արդյունքն է 31 մայիսի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունների հետ երկխոսությունը հնարավոր չէր, քանի դեռ «մեր ընկերները նրանց պատանդներն էին»: Այդ մասին, ելույթ ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունները ցանկանում էին քաղբանտարկյալների միջոցով հասնել նրան, որ ՀԱԿ-ը հրաժարվեր իր պահանջներից: «Մենք երբեք սակարկության առարկա չենք դարձնի մեր ազատությունն ու ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունը»,- ասել է Զուրաբյանը: Նա նշել է, որ այժմ իրենց թիմը լիարժեք է և պատրաստ է պայքարել երկրում սահմանադրական կարգերի հաստատման համար: Զուրաբյանը հիշեցրել է, որ բանտարկության մեջ են մնում դեռևս ՀԱԿ-ի երկու կողմնակիցներ` Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը: Սակայն ՀԱԿ-ի համակարգողը նշել է, որ իշխանությունները խոստացել են, որ վերջիններս ազատ կարձակվեն հունիսին: Նրա խոսքով, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու իշխանությունների հետ երկխոսությունը նշանակում է թավշե հեղափոխության մարտավարության արդյունավետություն: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրադրությունը երկրում փոխվել է. «Դա հնարավոր դարձավ ժողովրդի և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ»,- ասել է Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |