Արտահերթ ընտրություններն իշխանությունների և ՀԱԿ-ի բանակցությունների միակ թեման չէ![]() 1 հունիսի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Բացի արտահերթ ընտրություններից իշխանություններն ու Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) երկխոսության համար բազմաթիվ թեմաներ ունեն, մասնավորապես` տնտեսական և սոցիալական խնդիրներ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի ֆինանսա-բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ես գտնում եմ, որ երկխոսությունն ապագայում կկայանա, և որ երկու կողմերը փոխըմբռնելի և տրամաբանական օրակարգ կընդունեն: Եվ գտնում եմ, որ մենք կգնանք այս ուղով և խորհրդարանական ու նախագահական ընտրությունները կանցկացնենք օրենքով նախատեսված ժամկետներում»,- նշել է նա: Մինասյանն ավելացրել է, որ իշխանությունների և ընդդիմության կառուցողական երկխոսության դեպքում կարճ ժամանակում երկրում առկա խնդիրների լուծման ուղղությամբ լավ արդյունքներ կգրանցվեն` «համեմատած այն արդյունքների հետ, որոնք մենք կունենայինք առանց ընդդիմության աջակցության»: Ինչ վերաբերում է երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին ՀԱԿ-ի պահանջին, ապա Մինասյանն ընդգծել է. «Ակնհայտ է, որ չի կարելի առաջարկել մի բան, որն իրագործելի չէ, քանի որ դրա համար չկան որևէ օբյեկտիվ հիմնավորումներ»: Մինասյանը նշել է, որ երկխոսության գործընթացի արդյունքում Հայաստանում կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, երբ «իշխանությունների և ընդդիմության միջև կա լարվածություն, սակայն այդ լարվածությունը երբեք չի հանգեցնում բախումների, ինչն իշխանություններին թույլ է տալիս ավելի լավ կատարել իր գործառույթները»: Նա դրական է գնահատել տեղաշարժերն ընդդիմության ճամբարում, սակայն ձեռնպահ մնաց կանխատեսելուց, թե արդյոք այդ տեղաշարժերը կհանգեցնեն վերոնշյալ իրադրության ստեղծմանը: Մինասյանը միայն նկատել է, որ ՀԱԿ-ի ճամբարում, անկասկած, նման ուղու հակառակորդներ կլինեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |